Արմավիրցիները բացել են ճանապարհը, մարզպետարանում խորհրդակցությունն ավարտվեց

Արմավիրցիները բացել են ճանապարհը, մարզպետարանում խորհրդակցությունն ավարտվեց

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզպետարանում քիչ առաջ ավարտվեց փոխվարչապետի, գյուղնախարարի և կարկուտից տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Հայկավան համայնքի ղեկավար Մամիկոն Գևորգյանը, փոխվարչապետը իրենց տեղեկացրել է, որ վաղը ԱԺ-ում հարցը կքննարկվի և հինգշաբթի օրը որոշման մասին կհայտնեն իրենց: Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղացիները խորհրդակցությունից հետո համաձայնել են բացել ճանապարհը, սակայն դեռ չեն հեռացել:

«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մի շարք գյուղերի բնակիչներ առավոտից փակել էին ճանապարհը և նախագահի ու վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Նրանց բերքը նախորդ շաբաթ կարկուտը ոչնչացրել է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---