Նախարար. Գազի գնի բարձրացումն ընտրությունների հետ որևէ կապ չունի20 մայիսի 2013 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ամենաէժան գազը տարածաշրջանում վաճառվում է Հայաստանին: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա համաձայն չէ այսօր ԱԺ-ում հնչած այն դիտարկմանը, թե գազի գնի բարձրացումը Կառավարության ապաշնորհ քաղաքականության հետևանք է: «Եթե մեր կառավարությունն ապաշնորհ լիներ, ամենաէժանը չէր լինի մեզ վաճառվող գազը»,- ասաց նա: Նա ընդգծեց, որ գազի գնի բարձրացումն ընտրությունների հետ որևէ կապ չունի. «Որ գազի գինը թանկանալու էր, բոլորս էլ գիտենք, սա էլ վերջնական գին չէ, տարիներ հետո նորից նման խնդիր է առաջանալու»: Դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ հերյուրանք էր որակում գազի գնի թանկացման մասին լուրերը, նախարարը արձագանքեց. «Հերյուրանք է, դեռ չի բարձրացել»: Նա ընդգծեց, որ որևէ բան դեռ հստակ չէ, սակայն միտումը բարձրանալուն է ուղղված: «Բնականաբար չենք բանակցում էժանացնելու համար, եթե մեզ առաջարկեն էժանացնել, մենք առանց բանակցելու երկու ձեռքներս կբարձրացնենք, կասենք այո»: Հարցին, թե տնտեսությունն ինչ վնասներ է կրելու, նախարարը նշեց, որ հաշվարկներ են արել, թե որ ճյուղի վրա ինչ անդրադարձ կլինի, բայց հիմա չի կարող տվյալներ հայտնել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |