Քութաիսիի միջազգային մրցաշարին մասնակցելու են 8 հայ սուսերամարտիկներ

Քութաիսիի միջազգային մրցաշարին մասնակցելու են 8 հայ սուսերամարտիկներ

PanARMENIAN.Net - Հունիսի 7-10-ը Քութաիսիում կայանալու է սուսերամարտի միջազգային մրցաշար: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Արտաշես Մադոյանն ասել է, որ Վրաստան կմեկնեն 8 հայ մարզիկներ:

Ճկասուսեր ձևում հանդես են գալու Էմիլ Դանիելյանը, Մայքլ Հովհաննեսյանը, Հասմիկ Աղաբաբյանն ու Արփինե Աթոյանը: Խոցասուսերում ներկայացված են լինելու Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը, Էմմա Պողոսովան ու Լիլիթ Էվոյանը: Մրցաշարին մասնակցելու են նաև Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վլադիկավկազի սուսերամարտիկները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---