IBM ընկերությունը Հյաաստանում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն կստեղծի![]() 20 մայիսի 2013 - 19:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունում Հայաստանի IBM ընկերության միջև տեղի ուենցավ հուշագրի ստորագրում՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով: Հայկական կողմից հուշագիրը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ IBM ընկերությունից IBM-ի փոխտնօրեն Կիրիլ Կոռնիլևը: Համագարոծակցության սկզբունքները երկու կողմերի միջև ձեռք են բերվել դեռ 2012 թվականի դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցեկության ժամանակ: Ըստ ստորագրված հուշագրի՝ IBM ընկերությունը կստեղծի Հյաաստանում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն: Ինչպես տեղեկացրեց ընկերության փոխտնօրենը, կենտրոնը ստեղծվելու է Հայաստանում գործող բուհերին կից, աշխատանքները պլանավորված է սկսել այս տարվա ընթացքում: Արդեն իսկ ընտրվել են 4 բուհ՝ ԵՊՀ-ն, Ամերիկյան համալսարանը, Եվրոպական համալսարանը և ՀՊՃՀ-ն: «Երկարատև զարգացումը շատ օգտակար է ՏՏ ոլորտը զարգացնելու համար, որը մեծ դեր է խաղում տնտեսության զարգացման մեջ ցանկիացած երկրրում , այդ թվում ՝ Հյաաստանում»,-ասաց Կոռնիլևը: Նա հավելեց, որ կենտրոնը կպատրաստի համապատասխան կադրեր և կնպաստի կառավարության ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, էլեկտրոնային կառավարման ոլորտում, ինչպես նաև կօգնի փոքր և միջին բիզնեսի գործունեությանը: «Մենք կարևորում ենք IBM-ի մուտքը Հայաստան, սպասելիքները և աշխատանքը այս համագործակցության շրջանակներում շատ են»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ ՏՏ ոլորտը Հայաստանի համար գերակա ուղղություն է: Վահրամ Ավանեսյանը նշեց նաև, որ համագործակցության շրջանակներում մեծ հնարավորություններ է տեսնում կրթության, գիտության և բիզնեսի ուղղություններով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |