Գյումրու տնակային ավաններն օր օրի մեկուսանում են քաղաքից (վիդեո)

Գյումրու տնակային ավաններն օր օրի մեկուսանում են քաղաքից

PanARMENIAN.Net - Գյումրու տնակային ավանները, դեպի ուր անգամ ճանապարհներն են անանցանելի, օր օրի մեկուսանում են քաղաքից: Համատարած աղքատության մեջ հայտնված այդ բնակտարածքներում յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների: Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ կան:

Գյումրու վագոն-տնակներում, որոնցից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ առավել խտացված են տնակային ավաններում: «Շիրակ կենտրոնի» հերթական տեսանյութը Գյումրու Սավոյան փողոցին հարակից տնակային ավանի բնակիչ երեք ընտանիքների մասին է: Նրանք ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---