Հակակարկտային կայանների փոխարեն՝ հակակարկտային ցանց. Առաջարկը Հրաչ Բերբերյանինն է

Հակակարկտային կայանների փոխարեն՝ հակակարկտային ցանց. Առաջարկը Հրաչ Բերբերյանինն է

PanARMENIAN.Net - Հակակարկտային կայանների տեղադրման վայրերի ընտրությունը ուրևէ տրամաբանություն չունի: Դրանք տեղադրվել են այնտեղ, որտեղ տեղադրողներն ունեն ծանոթներ ու բարեկամներ: Նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Անհրաժեշտ էր դրանք երկու շարքով տեղադրել Շիրակ-Հոկտեմբերյան-Մասիս ուղղությամբ, քանի որ կարկուտը հիմնականում այդ հատվածում է վնասներ հասցնում»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանն առաջարկեց օգտագործել ցանցային պաշտպանություն և տեղեկացրեց, որ հարցը երեկ քննարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ և ուրբաթ սպասում է նրա պատասխանին: Միության նախագահը վստահեցրեց, որ Իտալիայում արտադրված հատուկ ցանցը ներկրելու դեպքում, այն կպաշտպանի ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից:

1 հա համար ցանցի արժեքը կազմում է ընդամենը 2.5 հազար եվրոյին համարժեք դրամ և ծառայում է 15 տարի, իսկ մեկ կայանի արժեքը, որը ներկրվել էր Հոլանդիայից, 30 հազար դոլոր է: «Կարելի է ձեռք բերել այս ցանցը և բաժանել գյուղացիներին, որոնք 15 տարվա ընթացքում իրենց եկամուտներից կփակեն այդ ցանցի արժեքը»,-ասաց նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---