«ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսն այսուհետ հանդես կգա որպես առանձին բլոկ![]() 21 մայիսի 2013 - 12:16 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունից (ապրանքանիշը Beeline) հայտնում են, որ Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում: Ընկերությունում սա նոր պաշտոն է և ստեղծվել է ընկերությունում հաստատված ռազմավարության համաձայն, որի շրջանակում «ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսն այսուհետ հանդես կգա որպես առանձին բլոկ` նպատակ ունենալով ապահովել ենթակառուցվածքների կայուն զարգացում և նոր կոմերցիոն առաջարկների իրագործում լարային կապի շուկայում: Ընկերությունում վստահ են, որ Անդրեյ Պոնոմարյովի ղեկավարման ներքո ֆիքսված կապի բիզնես ուղղությունը կշարունակի կայուն զարգացումն ընկերության բոլոր բաժանորդների համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |