Հունական «Ոսկե լուսաբաց» կուսակցությունը խոստացել է ձախողել մզկիթի կառուցումն Աթենքում

Հունական «Ոսկե լուսաբաց» կուսակցությունը խոստացել է ձախողել մզկիթի կառուցումն Աթենքում

PanARMENIAN.Net - Հունական աջ ծայրահեղական «Ոսկե լուսաբաց» կուսակցությունը խոստացել է ձախողել մզկիթի կառուցումն Աթենքում, հայտնում է AFP-ն:

«Եթե նրանք սկսեն մզկիթ կառուցել իսլամիստական հանցագործների համար, մենք դեմ կհանենք 100 հազար մարդ»,-խոստացել են հայտարարության հեղինակները, որոնք 18 տեղ ունեն խորհրդարանում:

Հույները համարում են, որ մզկիթի կառուցումը Աթենքում համարժեք պատասխան կլինի մահմեդականներին Կոստանդնուպոլսի զավթման, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի և թանգարանի վերածելու և 1919թ. Պոնտոսի հույների ցեղասպանության համար: Հունաստանի ղեկավարությունն արդեն մի քանի տարի է խոստանում է տեղի մահմեդականներին մզկիթ կառուցել, սակայն կա հանրության հակազդեցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---