Ռուսաստանի շարժական գույքը դուրս կբերվի Գաբալայից մինչև օգոստոս21 մայիսի 2013 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում նախատեսվում է ավարտել ադրբեջանա-ռուսական պետական հանձնաժողովների գործունեությունը, որոնք ստեղծվել էին 2012թ. դեկտեմբերին Գաբալայի ՌԼԿ վարձակալության ժամկետի սպառման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է ադրբեջանական պետական հանձնաժողովի ղեկավար, ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը: Ըստ նրա, բոլոր անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները կատարվել են: «Մնացել է միայն ավարտել Ռուսաստանի շարժական գույքի դուրս բերումը Ադրբեջանից: Այդ նպատակով կազմակերպվել են բեռնատար ինքնաթիռների հատուկ չվեթեր անմիջապես Գաբալա: Գործարկվել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները, ստեղծվել է հատուկ մաքսային ծառայություն»,-ասել է Խալաֆ Խալաֆովը: Նա հատուկ նշել է, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր հարցերի շուրջ: Ինչպես թերթին հայտնել է իրազեկ աղբյուրն Ադրբեջանի ՊՆ-ում, գործընթացն իրականացվում է Ադրբեջանի ներքին զորքերի պաշտպանության ներքո: Գործընթացն ամբողջությամբ կավարտվի մինչև օգոստոս: Գաբալայի ՌԼԿ-ն միակ ռազմական օբյեկտն է Ադրբեջանի տարածքում: Ըստ էության, դա ռազմակայան էր: Բայց, քանի որ հանրապետության սահմանադրությամբ դա արգելված էր, Բաքուն ու Մոսկվան այդ օբյեկտին տվեցին տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կարգավիճակ և անվանեցին այն «Դարյալ»: Այսօր Գաբալայի գործունեության դադարեցման տարբեր գնահատականներ են հնչում, այդ թվում նշվում է նաև վարձակալության չափը: Սակայն Ադրբեջանի վերլուծական շրջանակները հակված չեն ամեն ինչ դրան վերագրելու: Ըստ վերլուծաբան Էմին Աբդուլլաևի, «անցել են այն ժամանակները, երբ Ադրբեջանի համար տասնյակ և նույնիսկ հարյուրավոր միլիոնները համարվում էին աստղաբաշխական գումարներ»: Հետևաբար, այստեղ ավելի շուտ սկզբունքի հարց է: Բանն այն է, որ Բաքուն հասկանալի պատճառներով չէր կարող անտարբեր նայել Երևանին Մոսկվայի կողմից տրամադրված առավելագույն բարենպաստ ռեժիմին ռազմական համագործակցության ոլորտում: «Եթե Հայաստանը կարող է Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի համար անվաճր տարածք տրամադրելով անվճար ստանալ C-300 ԶՀՀ-ներ, ապա ինչո՞ւ Ադրբեջանը, որը նույն այդ համալիրները գնել է Ռուսաստանից 300 մլն դոլարով, չի կարող հատուցել իր ծախսերը՝ նույն գնով վարձակալության հանձնելով իր Գաբալայի ՌԼԿ-ն»,-հարց է տալիս Էմին Աբդուլլաևը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |