Քննարկվել է բնապահպանական փորձաքննության ներկայացված շուրջ 20 հայտ

Քննարկվել է բնապահպանական փորձաքննության ներկայացված շուրջ 20 հայտ

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում, որի ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպությունների կողմից ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի փաստաթղթերի փորձաքննությանը վերաբերող հարցեր:

Նախարարին ներկայացվել են շուրջ երկու տասնյակ գործունեություններ: Քննարկման արդյունքում որոշվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բազալտի հանքավայրի փակման ծրագրի, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծի, ՀՀ Սյունքի մարզի Շաքիի բազալտի հանքավայրի 4-րդ տեղամասի փակման նախագծային փաստաթղթերն ուղարկել լրամշակման, իսկ «ԷյԹիԷմԷս Սոլյուշընս» ՍՊԸ կողմից ներկայացված երկշղթա 110 Կվ օդային գծի «Մատուռ՚»-ի կառուցման, ՀՀ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի կողմից ներկայացված Վեդի քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակի, «Արսնելա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Այգեպատ համայնքում ԱԳԼՃԿ կայանի նախագծային փաստաթղթերին տալ դրական եզրակացություն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---