Էլմար Մամեդյարով. Ղարաբաղի շուրջ բանակցությունները կակտիվանան Ադրբեջանում ընտրություններից հետո![]() 21 մայիսի 2013 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի շուրջ բանակցությունները կակտիվանան Ադրբեջանում ընտրություններից հետո, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին: «Մենք քննարկեցինք ղարաբաղյան կարգավորման հարցը: Ըստ տարածաշրջանում Ռուսաստանում դերի և նրա դերի որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, մենք ակնկալում ենք, որ առաջին հերթին կհաղթահարվի ստագնացիան բանակցային գործընթացում»,-ասել է Մամեդյարովը: Հենց որ տարեվերջին ընտրական գործընթացն ավարտվի Ադրբեջանում, հարկ կլինի կնկնապատկել ջանքերը կարգավորման ուղղությամբ, հասնելու համար առաջընթացի այդ լուծելի հակամարտության կարգավորման գործում, ասել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |