Հուլիսին Երևանում տեղի կունենան ՀՄԸՄ մարզական խաղերը![]() 21 մայիսի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հուլիսին Երևանում տեղի կունենան հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հերթական մարզական խաղերը: ՀՄԸՄ-ի ղեկավարությունը հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկվել են խաղերին առընչվող բազմաթիվ հարցեր: Մայիսի 21-ին հուշագիր են ստորագրել ՀԱՕԿ-ի և ՀՄԸՄ-ի ղեկավարները: ՀՄԸՄ կենտրոնական կոմիտեի անդամ Բագրատ Եսայանն ասել է, որ խաղերի անցկացման գործում 2 կազմակերպությունների և նշված հիմնադրամի համագործակցությունը կդառնա ավանդական: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |