Նախախորհրդարան. Վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը ցանկանում է օր առաջ լքել հայրենիքը![]() 21 մայիսի 2013 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին փոխահատուցում տրամադրելու խնդրին և Կառավարության գործունեությանը: «Կառավարող վարչախումբն անհիմն պատճառաբանություններով ամեն կերպ խուսափում է Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած 10 գյուղերի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց: Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է վարչախմբի ապիկարությունը և յուրային ժողովրդի, մասնավորապես՝ գյուղացու հոգսերի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը: Ավելին՝ ըստ ամենայնի, վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը: Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ըմբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները և գտնում, որ ներկա ապազգային կառավարման պայմաններում միայն ինքնակազմակերպման նման միջոցներով կարելի է հասնել սեփական շահերի պաշտպանությանը: Ողջունելով Արմավիրի մարզի բնակիչների պայքարը, անհրաժեշտ ենք համարում նշել, որ հետևանքների դեմ պայքարելուն զուգընթաց, անհրաժեշտ է աշխատել նաև դրանց բուն պատճառները վերացնելու ուղղությամբ: Միայն միասնական ճակատ կազմելով մենք կարող ենք վերացնել մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների ու տառապանքների պատճառը՝ Հայաստանի նորգաղութային վիճակն ու դրա գործիքի վերածված կառավարման համակարգը: Ուստի ընդհանրական շահը պահանջում է անձնական ու հատվածական պայքարի առուներն ուղղել դեպի ազգային ազատագրական պայքարի գետի, այն է նոր որակի պետության ստեղծման հունը»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 12-ի տեղացած կարկուտը Արմավիրի և Արգածոտնի մարզի մի շարք բնակավայրերում ամբողջովին հողին էր հավասարեցրել գյուղացիների բերքը, նրանք էլ փորձում են փոխհատուցում ստանալ, բողոքի ակցիաներ են անում: Կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ նրանց կրած վնասը փոխհատուցել չի կարող, սակայն կարող է և պարտավոր է օգնել գյուղացիներին, հատկապես սոցիալապես անապահովներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |