Սպառողների ասոցիացիան անարդարացի է համարում գազի սակագնի ձևավորումը![]() 21 մայիսի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Սպառողերի ասոցիաիա» ՀԿ նախագահ Ա. Պողոսյանը նամակ է հղել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդեասյանին՝ արծարծելով գազի սակագնի նախատեսվող բարձրացման հարցը: Նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում բնակչության համար գազի սակագնի բարձրացման խնդրին: Կոմունալ ծառայությունների որակը և սակագները մշտապես եղել են մեր ուշադրության ներքո: Ըստ այդմ, մտահոգվածենք գազի սակագնի ձևավորմամբ՝ այն համարելով խիստ անարդարացի: ՀՀ հանրային ծառայություների սակագնային քաղաքականության սկզբունքների համաձայն, թանկացման պատճառներ կարող են լինել ներկրվող գազի թանկացումը, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությունը, սպառման ծավալի նվազումը, կատարվող ներդրումները: Այս բոլոր գործոններն առկա են, սակայն, մեր խորին համոզմամբ, սակագնի բարձրացմանն անհամաչափ են և առաջացնում են չհիմնավորված շահույթի հաշիվ սպառողների իրավունքի և շահերի: Պատրաստ ենք համատեղ քայլերով ազդարարել այս խնդիրը և համապատասխան պետական մարմիններում (ՀԾԿՀ, Ազգային ծողով, ՀՀ Կառավարություն) պահանջել, որպեսզի սակագնի վերանայումը, լինելով անխուսափելի, դուրս չգա համաչափության սահմաններից»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |