«Հարսնաքարի գործ». Դատական նիստին ներկայացել և ցուցմունք է տվել Ռուբեն Հայրապետյանը

«Հարսնաքարի գործ». Դատական նիստին ներկայացել և ցուցմունք է տվել  Ռուբեն Հայրապետյանը

PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստին ներկայացել է ԱԺ` այս միջադեպի հետևանքով նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և ցուցմունք տվել: «Հարգելի դատարան, եթե կան հարցեր, խնդրում եմ տվեք, որովհետև միշտ շահարկվում էր, թե ես վախենում եմ դատարանից, դրա համար ներկայացել եմ»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը։

Նա դատարանին խնդրեց հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, նշեց, որ ամբաստանյալներին ճանաչում է մանկուց և նրանք նման բան չէին կարող անել։ Նախկին պատգամավորը նշեց, որ նրանիցի ոչ մեկը նաև իր թիկնապահը չի եղել` միայն անհրաժեշտության դեպքում ուղեկցել են իրեն։

Իսկ դեպքի մասին, իր խոսքով, տեղեկացել է հեռախոսով: Նրան ասել են, թե վիճաբանությունից հետո Վահե Ավետյանը և նրա ընկերները իրենց ոտքով դուրս են եկել ռեստորանային համալիրից, ու այդ պատճառով ինքը չի գնացել ռեստորան։ Երբ արդեն իմացել է, որ Վահե Ավետյանը հիվանդանոցում է և նրան վիրահատում են, բարկացել է անվտանգության աշխատակիցների վրա` դեպքի մանրամասների մասին հարցեր չտալով: Չի պարզել նաև, թե ով ում է հարվածել: Բայց 2 բան պարզել է` ամբաստանյալ Արման Խաչատրյանը դեպքի ժամանակ նստած է եղել ավտոմեքենայի մեջ, քանի որ իրեն վատ է զգացել և միջադեպին մասնակցել են այլ անձինք, բայց հայտնի չէ` ովքեր:

Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---