«Շանթ» գործարանի մոտ մեքենաներ են բախվել

«Շանթ» գործարանի մոտ մեքենաներ են բախվել

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին, ժամը 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շանթ» գործարանի մոտ այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գր. Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Շանթ» գործարանի մոտակայքում բախվել են «Նիսսան» մակնիշի , «Մերսեդես» մակնիշի և «Վայ-ֆայ» տաքսի ծառայությանը պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Ավագյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինս հրաժարվել է բուժօգնությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---