Վազգեն Բադալյան. Տեռասասի հետ մենամարտից հետո Դարչինյանը պետք է թողնի բռնցքամարտը![]() 22 մայիսի 2013 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանի մարզիչ, ոստիկանության գնդապետ և գեղանկարիչ Վազգեն Բադալյանը կարծում, է որ միջին թեթև քաշային կարգում WBC չեմպիոն Վիկտոր Տեռասասի (Մեքսիկա) հետ մենամարտից հետո իր սանը պետք է թողնի բռնցքամարտը: «Վիկն արդեն 30 տարի է բռնցքամարտում է, նա կարողացել է նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Տերասասի հետ մենամարտում կփորձի ձեռք բերել արդեն իր 9-րդ գոտին տարբեր քաշային կարգերում: Ժամանակն է, որ նա մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին»,- ասաց Բադալյանը: Նա համարում է, որ հիմա էլ Դարչինյանը ֆիզիկապես շատ ուժեղ է ու կարող է մենամարտել ցանկացած մրցակցի դեմ: Նա խոստովանեց, որ ինքը`բռնցքամարտիկը, դեռ չի մտածում սպորտից հեռանալու մասին: Մարզչի խոսքով, Դարչինյանը շատ մեծ ներդրում ունի Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում. «ԱՄՆ-ում նա 45 մենամարտ է անցկացրել և ամեն անգամ նշվել է, որ նա Վանաձորից է, ու ամբողջ աշխարհում է Հայաստանը ճանաչելի դարձրել: Նրա ցույց տված մենամարտերը աշխարհում մշտապես առաջատար դիրքերում են եղել»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |