Ամերիաբանկն առաջարկում է նոր` «Ամերիա» ավանդը22 մայիսի 2013 - 13:24 AMT PanARMENIAN.Net - 2013թ. մայիսի 1-ից Ամերիաբանկն առաջարկում է նոր` «Ամերիա» ավանդը: Այս մասին լրագրողներին հայտնեց բանկի մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը: Նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ առաջին անգամ հայաստանյան բանկային համակարգում Ամերիաբանկը հանդես է գալիս ավանդատուների համար բոլորովին նոր առաջարկով` կոտրելով պատրաստի ավանդների առաջարկման կարծրատիպը: Այսուհետև Ամերիաբանկն առաջարկում է միայն «Ամերիա» ավանդ, որը հնարավորություն է ընձեռում հրաժարվել ավանդական մեթոդներից և կառուցել ավանդը` ավանդատուի համար նախընտրելի պայմաններով` առանց սահմանափակվելու նախկինում գործող առանձին ավանդատեսակների միջև ընտրությամբ: «Ամերիա» ավանդը համախմբում է Բանկի կողմից նախկինում առաջարկված բոլոր ավանդների առավելությունները և առաջարկում նոր հնարավորություններ ևս, մասնավորապես` բարձրացել են ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները, ավանդատուն հնարավորություն ունի ստանալ ավանդի տոկոսադրույքով քարտով վարկային գիծ` ավանդի մինչև 30%-ի չափով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |