ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանխավճարային բաժանորդներին առաջարկում է անսահմանափակ ինտերնետ![]() 22 մայիսի 2013 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` «BIT» ծառայությունը, որի շնորհիվ կանխավճարային բաժանորդները կարող են բջջային հեռախոսից օգտվել անսահմանափակ ինտերնետից` ֆիքսված գումարի դիմաց, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: «BIT» ծառայության գործողության ժամկետն է 30 օր, իսկ ակտիվացումն արժե 2500 դրամ: Տրամադրվող անսահմանափակ ինտերնետի առավելագույն արագությունն է 384 Կբիթ/վրկ: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |