Ուկրաինական ԶԼՄ-ներ. Եվրատեսիլի դանիացի ու ադրբեջանցի մասնակիցները կարող են որակազրկվել![]() PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կարող են վերանայվել և հաղթանակը կարող է շնորհվել Ուկրաինային: Հաղթող երկիրը՝ Դանիան և երկրորդ տեղը գրաված Ադրբեջանը հայտնվել են սկանդալների կենտրոնում, որոնք ստիպում են կասկածի տակ առնել նրանց արդյունքների ազնվությունը, հայտնում է Inpress.ua-ն: Ուրկաինան կարող է հայտնվել առաջին տեղում: Հաղթող Դանիան հայտնվեց սկանդալի կենտրոնում գրագողության մեղադրանքների պատճառով: Հաղթող երգի անհավանական նմանությունը «Կ-Օտիկ« հոլանդական խմբի երգի հետ հայտնաբերել են հոլանդացի լրագրողները: Երկրորդ տեղը զբաղեցրած Ադրբեջանի պարագայում լիտվացի լրագրողները հայտնաբերեցին, որ զանգվածային քվեարկություն է եղել վարձատրության դիմաց: Այժմ Էմիլի դե Ֆորեսթին ու Ֆարիդ Մամեդովին որակազրկում է սպառնում: Եթե դա տեղի ունենա, առաջին տեղում կարող է հայտնվել ուկրաինուհի Զլատա Օգնևիչը: «Որքան էլ մենք ցանկանում ենք, որ Զլատան հայտնվի առաջին տեղում, մեր շանսերը զրոյական են,-մեկնաբանել է իրավիճակը Գազետա.ռու-ին Ազգային հեռուստաընկերության նախագահի տեղակալ Վալիդ Արֆուշը:-Դա կարող է տեղի ունենալ միայն, եթե երկրներն իրենք հրաժարվեն իրենց տեղերից»: «Եթե սկանդալը տարածվի Եվրոպայով մեկ և կատարողները հայտնվեն անհարմար վիճակում, նրանք կարող են ասել, որ հրաժարվում են իրենց տեղերից: Բայց ոչ ոք չի ցանկանա հրաժարվել հաղթանակից»: Էմիլի դե Ֆորեսթի դեպքում շատ բարդ կլինի ապացուցել գրագողության փաստը, ասել է Արֆուշը, հավելելով, որ Եվրատեսիլի պատմության մեջ այնպիսի դեպք չի եղել, որ մասնակիցը որակազրկվի, իսկ Եվրոպական հեռարձակողների միությունը պահպանողական կազմակերպություն է, նրանք չեն սիրում սկանդալներ ու չեն սիրում փոխել իրենց կանոնները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |