Գագիկ Բեգլարյան. Օլիգարխն ինքը պետք է իշխանության հետ լավ լինի, որ որպես օլիգարխ գոյատևի![]() 22 մայիսի 2013 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Օլիգարխը պետք է իշխանության հետ լավ լինի, որ կարողանա որպես օլիգարխ գոյատևել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ընդգծեց, որ օլիգարխը իշխանության վրա երբեք չի կարող ազդել: Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ ինքը օլիգարխ չէ, իսկ դիտարկմանը, թե օլիգարխները սերտաճած են իշխանությանը, արձագանքեց. «Սերտաճածը պատրուսն է, ընդհանրապես բնության մեջ պատրուսից լավ բերք չես սպասի»: Անդրադառնալով նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնած տեսակետին, թե մտքի հեղափոխություն պետք է լինի, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Մտքի հեղափոխություն ասելով ես ոչինչ չեմ հասկանում, մարդը պետք է ինքն իր մոտեցումները փոխի աշխատանքի նկատմամբ, ոչ մեկս բնական խելքով ծնված չենք: Եթե որևէ մեկս ինչ-որ բան անում ենք, բայց հաջողության չենք հասնում, պետք է մեր սխալների վրա ինչ-որ բան փոխենք»: Տրանսպորտի և կապի նախարարն անդրադարձավ նաև գազի թանկացմանը և դրա հետևանքներին ու նկատեց, որ թանկացումները կանդրադառնան նաև տրանսպորտի գնի վրա, սակայն մինչև կոնկրետ փաստարկներ, հաշվարկներ չլինեն, չեն կարող ասել, թե որքան կբարձրանա տրոնսպորտի գինը: «Ես պետության կողմից նշանակված մարդ եմ, առավելագույն, նվազագույն թիվ չեմ կարող ասել, թե ինչքան կթանկանա, երբ լինի վերջնական որոշում, անպայման կներկայացնենք»,- ասաց նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |