Հայ փաստաբանները հայց են հարուցելու «Դոյչե բանկ» եւ «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների դեմ

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին Լոս Անջելեսում հայազգի փաստաբանները հայց են հարուցելու «Դոյչե բանկ» եւ «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների դեմ` պահանջելով վերադարձնել Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները: Հայցում նշվելու է, որ գերմանական բանկերը մշտապես հրաժարվել են վերադարձնել այն գումարները, որոնք հայերը ի պահ են տվել այդ դրամատներին 1915 թվականի Ցեղասպանությունից առաջ: Փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը, որոնց ջանքերով «Նյու Յորք լայֆ» եւ «Աքսա» ապահովագրական ընկերությունները վերջին տարիներին ավելի քան 37 միլիոն դոլար են վերադարձրել Ցեղասպանության զոհերի ժառանգներին, պահանջելու են նաեւ, որ գերմանական բանկերը փոխհատուցեն հայերին պատկանող գումարները, որ Թուրքիայի կառավարությունը բռնագրավել էր Ցեղասպանության ժամանակ: Հայցի հեղինակները կոչ են արել ամերիկահայերին ուրբաթ օրը բողոքի ցույց կազմակերպել «Դոյչե բանկ»-ի Լոս Անջելեսի գրասենյակի առջեւ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---