Երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու համակարգը գործում է![]() 22 մայիսի 2013 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու համակարգը գործում է 2013 թվականի ապրիլի 15-ից: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «SMS հաղորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ ոստիկանության հետ համագործակցող «Նիկիտա Մոբայլ» ընկերության և «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից համատեղ մշակված www.4car.am կայքում: Գրանցման համար անհարժեշտ է՝ -հաստատել հեռախոսահամարը -լրացնել անձնական տվյալները -լրացնել մեքենայի հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագրի համարը Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա հաստատվում է կայքի կողմից և 1 ժամվա ընթացքում քաղաքացին ստանում է մինչ այդ պահը կատարված խախտումների պատմությունը, որից հետո յուրաքանչյուր նոր հայտնաբերված խախտման վերաբերյալ քաղաքացին ստանում է SMS հաղորդագրություն, որին մանրամասն կարելի է ծանոթանալ 4car.am կայքում: Կայքում հնարավորություն կա նաև տեսնել տեսագրությունը և կատարել վճարում: Ներկա պահին կայքում կա 1801 գրանցված բաժանորդ: Բացի այդ, մինչև ս.թ. հուլիսի 1-ը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտեղադրվի նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում, և յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |