ԵԱՀԿ նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի ԱԳՆ ղեկավար Կարլ դե Գուխտի Հարավային Կովկասի տարածաշրջան առաջիկա այցի հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Նշենք, որ այցի շրջանակներում Կարլ դե Գուխտը կայցելի Ադրբեջան եւ Հայաստան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը վկայակոչելով ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը: Կարլ դե Գուխտը Երեւան կժամանի հուվարի 24-ին: Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Կարլ դե Գուխտը հայտարարել էր, թե առաջիկա տարում կազմակերպության գերակայությունների թվում կլինի նաեւ «սառեցված» հակամարտությունների կարգավորման հարցը, եւ որ ԵԱՀԿ-ն մտադիր է առաջընթացի հասնել այս հարցում: Նա ընդգծել է, որ արդեն այժմ պարզ է, որ ԵԱՀԿ քայլերը ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ հազիվ թե էականորեն տարբերվեն նախորդ տարիներին կատարված քայլերից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---