Բաց բանալիների շտեմարանը կնպաստի սահմանային վերահսկողությանը. Օսիկյանն ու Պիկարին հանդիպել են![]() 22 մայիսի 2013 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի Անդրազգային սպառնալիքների վարչության պատվիրակությունը: Այցի նպատակն էր քննարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին (ՔԱՄԿ ԲԲՇ) Հայաստանի Հանրապետության մասնակից դառնալու հնարավորության հարցը: Նույն օրը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Անդրազգային սպառնալիքների վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի հակաահաբեկչական գործունեության պատասխանատու Պոլ Պիկարին: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի նորաստեղծ Անդրազգային սպառնալիքների վարչության գործունեությունը՝ ուղղված ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության, թմրանյութերի ապօրինի վաճառքի հակազդմանը: Մասնավորապես, ներկայացվեց ԵԱՀԿ առաջարկությունը ճամփորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման նպատակով մասնակից պետություններին դիտարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին մասնակից դառնալու գաղափարը, ինչը կնպաստի սահմանային վերահսկողությանը և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի իրագործմանը: Այցի շրջանակներում ընթանում է սեմինար ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |