Մայիսին տեղացած կարկուտը Արցախում մեծ վնասներ չի տվել![]() 22 մայիսի 2013 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսին տեղացած կարկուտը Արցախում մեծ վնասներ չի տվել: Տուժել են մեկ-երկու համայնք՝ Մարտունու շրջանում, բայց ոչ մեծ չափերով: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանն ասել է ԼՂ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Արցախում այժմ ընթացքում է 22 հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքը` Ասկերանի և Մարտունու շրջաններում: Գյուղնախարարի խոսքով՝ առաջիկա օրերին Բույսերի պաշտպանության ծառայության ու Բուսաբուծության տեսչության մասնագետները լինելու են տեղերում` գնահատելու համար վերջին շաբաթվա հորդառատ անձրևների և վաղգարնանային երաշտի հետևանքները: Ըստ նախնական տվյալների՝ երաշտից տուժել է մոտ 2 հազար հեկտար հացահատիկային դաշտ: Տուժած հողօգտագործողներին պետությունն օգնելու է: Անասնագլխաքանակի աճը ինքնաբերաբար կերային բազայի խնդիր է առաջադրել, որն այս տարի սրվել է գարնանային երաշտի պատճառով: Խնդրի լուծման համար ձեռնարկված քայլերը, այն է կերային` բազմամյա խոտաբույսերի մշակումը, այս տարի որոշակիորեն մեղմելու են վիճակը, սակայն առաջիկայում այդ ուղղությամբ ավելի լայնածավալ աշխատանք է տարվելու: Այդ նպատակով պետությունը ներկրում և գյուղացուն է տրամադրում կերային խոտաբույսերի սերմեր, ինչի հետևանքով վերջին տարիներին կերային մշակաբույսերի ցանքատարածությունների մակերեսն աճում է: Karabakh-open.info-ն հայտնում է, որ 2013 թվականի բերքի տակ ցանված է 48587.3 հա աշնանացան, ինչը գարնանացանի ցանքատարածությունների ավելացման հետևանքով 7.2 տոկոսով նախորդ տարվա ցուցանիշից քիչ է և մայիսի 20-ի դրությամբ կատարվել է 13200 հա գարնանացան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |