Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 3-րդ անգամ դարձավ Ուկրաինայի գավաթակիր![]() 23 մայիսի 2013 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գավաթի խաղարկության եզրափակիչը կայացել է Խարկովում, որտեղ մրցել են Դոնեցկի «Շախտյորը» և Օդեսայի «Չերնոմորեցը»: «Շախտյորը» հաղթանակ է տարել 3:0 հաշվով: Հաշիվը բացել է Ֆերնանդինյոն, որին փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ալեքս Տեյշեյրան, իսկ վերջին գոլն իր օգտին է գրանցել Թայսոնը: Սա «Շախտյորի» 9-րդ հաղթանակն էր Գավաթի եզրափակչում, ավելին, Դոնեցկի թիմը երրորդ տարին անընդմեջ կարողացավ նվաճել Գավաթը: Այդքան անգամ էլ գավաթակիր դարձավ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |