Հենրիխ Մխիթարյան. Գավաթի եզրափակչում բոլորն էլ իրենց ուժերը տվեցին հաղթանակի համար![]() 23 մայիսի 2013 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի Գավաթի եզրափակչում տոնած հաղթանակից հետո ասել է, որ իրենք հեշտ հանդիպումներ չեն ունենում: «Մանավանդ, որ դա Գավաթի եզրափակիչն էր: Կողքից կարող է թվալ, որ հաղթանակը հեշտությամբ է տրվել, սակայն հավատացեք, դա այդպես չէ: Երեք օր առաջ մենք առաջնությունում ենք հանդիպում անցկացրել, և մարզիչը որոշ փոփոխություններ է կատարել կազմում, սակայն միևնույն է որոշ խաղացողներ հոգնած էին: Սակայն, չնայած դրան, բոլորն էլ տվեցին իրենց ուժերը հաղթանակի հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Մայիսի 24-ին «Շախտյորը» հանդիպում է անցկացնելու 111 երեխաների դեմ, և Մխիթարյանի խոսքով, երեխաների դեմ մրցելը միշտ էլ հաճելի է. «Ավելի շատ ցանկություն և հույզեր են լինելու: Կարծում եմ, որ այն տոն է լինելու բոլորի համար: Մենք մեծ հաճույքով ենք անցկացնելու այդ հանդիպումը»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |