Եվրոպայի կանանց առաջնությունում հանդես կգան 4 հայ շախմատիստներ

Եվրոպայի կանանց առաջնությունում հանդես կգան 4 հայ շախմատիստներ

PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Առաջնությունը կանցնի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 4-ը:

Հայաստանից առաջնությանը կմասնակցեն չորս շախմատիստուհիներ: Բելգրադում ելույթ կունենան Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը և Աննա Հայրապետյանը:

Մրցանակային ֆոնդը կազմում է 60 000 եվրո, որն ավելի քիչ է, քան անցած տարվա առաջնությանը: Այն կազմում էր 100 000 եվրո:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---