ԱԺ-ում գազի գնի բարձրացման շուրջ քննարկումները կլինեն դռնփակ

ԱԺ-ում գազի գնի բարձրացման շուրջ քննարկումները կլինեն դռնփակ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում այսօր, հերթական նիստից հետո` ժամը 18:00-ին գազի գնի բարձրացման շուրջ քննարկումներ կլինեն: ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ քննարկումը լինելու է դռնփակ:

Քննարկմանը հրավիրված են ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորները, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---