Ձյուդոիստ Արսեն Գալստյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Մասթերս մրցաշարին

Ձյուդոիստ Արսեն Գալստյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Մասթերս մրցաշարին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Դմիտրի Մորոզովը հայտնել է, որ Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը չի մասնակցի Մասթերս մրցաշարին:

«Գալստյանը չի մասնակցի մրցաշարին ծնկի վնասվածքի պատճառով: Մենք արդեն նրան հայտավորել էինք այդ մրցաշարին, բայց հետո որոշեցինք ռիսկի չդիմել: Սա այն դեպքը չէ, որ պայքարեինք վնասվածքի դեմ»,- ասել է Մորոզովը:

Մարզչի խոսքով, իրենց նպատակն է ցանկացած մրցաշարի ներկայանալ առանց վնասվածքների մարզիկներով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---