Լիբանանյան Տրիպոլիում արդեն 11 մարդ է զոհվել![]() 23 մայիսի 2013 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ալևիների և սունիների միջև բախումների զոհերի թիվը Լիբանանի Տրիպոլի քաղաքում հասել է 11-ի, շուրջ 150-ը տուժել են: Բախումները քաղաքում սկսվել են մայիսի 19-ին: Տրիպոլիի կյանքը կաթվածահար է եղել՝ պետհաստատությունները չեն աշխատում, ուսումնական հաստատությունները փակ են: Բախման կողմեը օգտագործում են ականանետներ, նռնականետներ, գնդացիրներ: Զոհվածների թվում են երկու լիբանանցի զինծառայողներ, յոթ սունիներ, երկու ալևիներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |