Ստամբուլում ԵԱՀԿ ԽՎ-ում քննարկվելու է սառեցված հակամարտությունների հարցը

Ստամբուլում ԵԱՀԿ ԽՎ-ում քննարկվելու է սառեցված հակամարտությունների հարցը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ տարածքի սառեցված հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է ԵԱՀԿ ԽՎ 22-րդ նստաշրջանի ժամանակ, որն անցնելու է Ստամբուլում հունիսի 29-ից հուլիսի 3-ը: Ինչպես հայտնում է ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունը, հարցը քննարկվելու է քաղաքական հարցերի ու անվտանգության կոմիտեում: Զեկուցող Վիլիա Ալեկնայտե Աբրամիկենեն կներկայացնի սառեցված հակամարտությունների մասին բանաձևի նախագիծը, որտեղ կոչ է արվելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին «շարունակել համագործակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---