Սարդարապատի ճակատամարտի 95-ամյակը կնշանավորվի տոնական միջոցառումներով23 մայիսի 2013 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը, մայիսյան այս օրերին նշում ենք նաև Սարդարապատի ճակատամարտի տարեդարձը: Ինչպես հայտնեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, այս տարի տոնական միջոցառումները ավելի մեծ թափով կնշվեն: Սարդարապատի հուշահամալիրում հիմնական միջոցառումներից բացի տոնական միջոցառումներ կանցնեն նաև Երևանում և Բաշ-Ապարանում: «Բավականին հետաքրքիր է լինելու, առաջարկում եմ բոլորին ակտիվ մասնակցություն ունենալ»,-ասաց փոխվարչապետը մայիսի 23-ին կառավարության նիստից հետո հայտարարությունների ժամին: Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918թ մայիսի 12-28-ին` հայ կանոնավոր զորքերի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջև, Սարդարապատում: Ճակատամարտն ավարտվել է հայերի փայլուն հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի էր ունենում Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի ազատամարտերի հետ միասին հայ ժողովրդի ազատագրական պակքարի ամենափայլուն էջերից է: Այն ապացուցեց, որ հաջողության գրավականը ազգի միասնության մեջ է: Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |