Երուսաղեմում ընթանում է Նեթանյահու-Քերի հանդիպումը

Երուսաղեմում ընթանում է Նեթանյահու-Քերի հանդիպումը

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր առավոտյան հանդիպել է Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Բացելով խորհրդակցությունը՝ Նեթանյահուն ասել է. «Մենք քննարկելու ենք Իրանի հարցը ու անկայունությունը Սիրիայում, սակայն, առաջին հերթին, մենք շահագրգռված ենք, որ վերսկսվեն բանակցությունները պաղեստինցիների հետ»: Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ Սենատի երեկվա որոշումը Իրանի միջուկային սպառնալիքին հակազդելու գործում Իսրայելին սատարելու մասին, հայտնում է 9tv.co.il-ը:

Քերին վերջին ամիսներին արդեն մի քանի անգամ է այցելում է Իսրայել և հարևան երկրներ Իսրայելի ու Պաղեստինի միջև երկխոսություն հաստատելու նպատակով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---