Տ.Սարգսյան. Ժողովուրդը պետք է վայելի, իսկ իշխանությունները քրտնաջան աշխատեն![]() 23 մայիսի 2013 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա չորս-հինգ տարիները ժողովուրդը պետք է վայելի, իսկ իշխանություննեը զբաղված են քրտնաջան, նվիրական աշխատանքով, վստահեցնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Սարգսյանը: Անդրադառնալով գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորմանը, վարչապետը նշեց, որ հարցը գտնվում է բանակցային գործընթացի մեջ, որը կարևորագույն հարցերից մեկն է ռուսական կողմի հետ բանակցություններում: «Այն պահին, երբ նրանց հետ համաձայնության կգանք, թե ինչպես ենք կոմպենսացնելու այդ երեսուն տոկոսը, անպայման կտեղեկացնենք»,- ասաց նա: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին քննարկվում են մի քանի տարբերակներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |