Մայիսի 26-ին կկայանա Դիսկ գոլֆի խաղադաշտի բացումը![]() 23 մայիսի 2013 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից` «Զվարթնոց» օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում, կկայանա Հայաստանում «Իվանս Դիսկ գոլֆ Քորս» ֆեդերացիայի կողմից Դիսկ գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Հատուկ այս սպորտաձևի համար նախատեսված խաղադաշտի բացումը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Դիսկ գոլֆը հանդիսանում է գոլֆ խաղի տարատեսակ: Միջոցառման ընթացքում խաղի կազմակերպիչները կներկայացնեն խաղի էությունն ու նրա մեջ կներգրավեն միջոցառման հյուրերին: Մահակների և գնդակների փոխարեն Դիսկ գոլֆ խաղացողները նետում են հատուկ նախատեստված սկավառակներ` կախված խաղի բարդության աստիճանից: Այն շատ մատչելի և հասանելի սպորտաձևերից է, չունի ոչ տարիքային և ոչ էլ սեռային սահմանափակումներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |