Վարչապետը վստահեցրեց՝ իր եկամուտները կտրուկ չեն աճել. Աճել են այնքան, որքան ավանդներով եկամուտ է եղել![]() 23 մայիսի 2013 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Սկսել են հրապարակվել 500 բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները հայտարարգրերի ձևով: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ ընդգծելով, որ այս հարցում հեղափոխական մոտեցում է տեղի ունեցել, քանի որ բոլորը կարող են տեսնել, օրինակ, իր եկամուտները, ծախսերը: «Հրապարակայնությունը հնարավորություն է տալիս վերահսկել պաշտոնատար անձանց»,- ասաց վարչապետը և նշեց, որ կամաց-կամաց բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Նա տեղեկացրեց, որ իրենք ստեղծում են մեխանիզմներ, որպեսզի վերահսկվեն բոլորը: Ինչ վերաբերում է վարչապետի եկամուտներին, նա վստահեցրեց, որ իր եկամուտները կտրուկ չեն աճել. «Աճել են այնքան, որքան բանկային տոկոսադրույքներն ավանդներով եկամուտ են տվել»: Դիտարկմանը, թե տարբեր երկրներում, երբ սոցիալական վիճակը ծանր է, երկրի ղեկավարությունն օրինակ շրջում է ոտքով, հեծանիվով, վարչապետն արձագանքեց, որ համաշխարհային փորձը տարբեր է. «Ոմանք շրջում են ոտքով, ոմանք ուղղաթիռներով, ոմանք էլ այլ տրանսպորտային միջոց են ընտրում: Թույլ տվեք, որ ես ինքս ընտրեմ իմ փոխադրվելու միջոցը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |