Ադրբեջանի ԱԳ նախարարն առաջարկում է վերսկսել հայ և ադրբեջանցի հասարակական գործիչների ուղևորությունները

Ադրբեջանի ԱԳ նախարարն առաջարկում է վերսկսել հայ և ադրբեջանցի հասարակական գործիչների ուղևորությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կոչ է արել եռապատկել ջանքերը լուծելու համար ղարաբաղյան հակամարտությունը: «Մինչ կարգավիճակի հարցի լուծումը, հարկավոր է բանակցությունների սեղանը մաքրել բարդություններից: Այս դեպքում դա ռազմական գործոնի առկայությունն է, ուժի կիրառումը, սոցիալապես այնպիսի պայթյունավտանգ տարրի առկայությունը, ինչպիսիք են փախստականներն ու տեղահանված անձինք: Ադրբեջանական կողմը հանդես է գալիս կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման հաշվին: Մենք առաջարկում ենք վերսկսել մարդկանց փոխադարձ այցելությունները, որ մի քանի տարի առաջ կազմակերպվում էին Ռուսաստանի մասնակցությամբ»,-ասել է նա, գրում է «ՆԳ»-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---