Աշոտ Միրզոյանն այս ամիս ծախսած գազի վարձը չի վճարելու և կոչ է անում բոլորին նույն կերպ վարվել

Աշոտ Միրզոյանն այս ամիս ծախսած գազի վարձը չի վճարելու և կոչ է անում բոլորին նույն կերպ վարվել

PanARMENIAN.Net - «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանն այս ամիս ծախսած գազի վարձը չի վճարելու և կոչ է անում բոլորին նույն կերպ վարվել` պաշտպանել սեփական իրավունքները և այս կերպ պայքարել գազի գնի առաջիկա բարձրացման դեմ: «Մի վճարեք գազի վճարը, ասեք, պարոն Միրզոյանն ասել է, որ դուք հիմնավորված չեք բարձրացրել գինը», - ասաց նա ու ավելացրեց, որ այսպիսի դեպքերում սովորաբար տնտեսագիտական հիմնավորումներ են լինում, սակայն այսօրվա իրականությունն այն է, որ նույնիսկ գազի գնի թանկացումը քաղաքականացված է:

Նա նշեց, որ գազի գնի բարձրացումը կանխատեսելի էր, ինչպես նաև այն, որ դա պետք է տեղի ունենար ընտրություններից հետո, քանի որ ընտրություններից առաջ դա վտանգավոր կլիներ իշխանությունների համար: Նա նշեց, որ այս քաղաքականության դեմ ժողովուրդը կարող է պայքարել այսօրվա պես սառը և անտարբեր վիճակում չմնալով: «Եթե ժողովուրդը ոչ մի բան չանի, դրան հետևելու է շղթայական թանկացումը։ «Ես տեսնում եմ էսօր ինչ է կատարվում, ես ռեալ կյանքից եմ ասում»,– ասաց նա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ»-ից գազի սակագնի վերանայման հայտը ստացել է մայիսի 14–ին: Ընկերությունն առաջարկել է գազի գինը 1 խորանարդ/մետրի համար սահմաել 221 դրամ: Այսօրվա տվյալով 1 խորանարդ/մետր գազն արժի 132 դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---