«Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի արդեն հաջորդ ամսվա սկզբի՞ն![]() 23 մայիսի 2013 - 16:54 AMT PanARMENIAN.Net - «Իտեռա» կազմակերպությունների միջազգային խմբի ներկայացուցիչները մինչև այս ամսվա վերջ, հավանաբար, կրկին կայցելեն Հայաստան՝ ՀՀ ղեկավարության հետ «Նաիրիտ» գործարանի կառավարումը ստանձնելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով:Ինչպես գրում է «168 ժամը», ռուսական կողմը իր դիրքորոշումը չի փոխել. պատրաստ են վճարել 100 մլն դոլար և խոստանում են հետագայում կանոնավոր վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն հրաժարվում են ստանձնել «Նաիրիտի» նախկին պարտավորությունները: Ակնկալվում է, որ «Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի արդեն հաջորդ ամսվա սկզբին: Ինչպես PanARMENIANNet-ի թղթակցին են հայտնել էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունում, բանակցությունները միջազգային ընկերությունների հետ շարունակվում են և շահագրգիռ կողմերի թվում է նաև «Իտեռան»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Վեդոմոստին», ռուսական «Իտեռան» ու «Ռոսնեֆտը» ուսումնասիրում են քիմիական հսկայի արդիականացման հնարավորությունը: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բազմիցս է հայտարարել, որ 400-500 մլն դոլար է հարկավոր գործարանը միջազգային չափանիշներին հասցնելու համար: 2006թ. ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rainoville Property Limited ընկերությանը 40 մլն դոլարով, մնացած 10 տոկոսը պատկանում են ՀՀ կառավարությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |