Գազի սակագնի վերաբերյալ ընթացող դռնփակ նիստին մասնակցելու են նաև ակտիվիստներն ու լրագրողները

Գազի սակագնի վերաբերյալ ընթացող դռնփակ նիստին մասնակցելու են նաև ակտիվիստներն ու լրագրողները

PanARMENIAN.Net - Քիչ առաջ ակտիվիստները ԱԺ աշխատակազմի ղեկավարին փոխանցեցին իրենց պահանջը, ըստ որի խնդրում էին թույլ տալ հանրային սեկտորին մասնակցել գազի սակագնի վերաբերյալ ընթացող դռնփակ նիստին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանը համաձայնել է, որ նիստին մասնակցեն 5 ակտիվիստներ և ԱԺ հավատարմագրված լրագրողները: Ակտիվիստներից նիստին կմասնակցեն չորսը:

Հիշեցնենք, որ ԱԺ շենքի դիմաց շարունակվում է գազի սակագնի դեմ բողոքող քաղաքացիների կազմակերպած ակցիան:

 Ուշագրավ
---