Նոյեմբերյանի զորամասում միջադեպի ժամանակ վիրավորված զինծառայողի վիճակը փոքր-ինչ բարելավվել է

Նոյեմբերյանի զորամասում միջադեպի ժամանակ վիրավորված զինծառայողի վիճակը փոքր-ինչ բարելավվել է

PanARMENIAN.Net - Մեկ շաբաթ առաջ Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչյա Սարգսյանի վիճակում շատ փոքր դրական փոփխություն կա: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Մի փոքր բարելավում կա, բայց երեխան դեռ ծանր վիճակում է», - ասաց նա:

Հրաչյա Սարգսյանը կոմայի մեջ է, նրա վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում: Նույն միջադեպի հետևանքով է հրազենային վնասվածքից մահացել 19-ամյա Լյուքս Ստեփանյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---