Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Ջորջիո Նապոլիտանոյին![]() 23 մայիսի 2013 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին: Իտալիայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հետևել է Նապոլիտանոյի և Ղազարյանի առանձնազրույցը: Շնորհավորելով Ղազարյանին նշանակման կապակցությամբ՝ Նապոլիտանոն իր գոհունակությունն է արտահայտել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առնչությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Իտալիայի միջև բոլոր տեսակի կապերի էլ ավելի ամրապնդման գործում: Ղազարյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, և, որ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի երկու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Անդրադարձ է կատարվել նաև հայ-իտալական քաղաքական օրակարգի, այդ թվում՝ նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին վերաբերող հարցերին, երկկողմ տնտեսական և մշակությային համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |