Ռ.Քոչարյան. Հայաստանը տրմադրված է լրջորեն աշխատել ԵՄ-ի հետ13 հունվարի 2006 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանն արդյունավետ է գնահատել Հայաստանի համագործակցությունն ինչպես Եվրամիության որպես կառույցի, այնպես էլ` անդամ երկրների հետ: Ռոբերտ Քոչարյանը Եվրոպական Միության հետ հարաբերություններում նշանակալի առաջընթաց է համարել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստան-Եվրամիություն Գործողությունների համատեղ ծրագրի շուրջ բանակցությունների սկիզբը եւ հույս է հայտնել, որ այն մոտակա ժամանակներս կավարտվի: «Հայկական կողմի ներկայացրած առաջարկությունների փաթեթը վկայում է, որ մենք բոլոր ուղղություններով տրամադրված ենք լուրջ աշխատանքի եւ ակնկալում ենք համատեղ արդյունավետ գործունեություն»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Դիվանագետների հետ զրույցի հիմնական թեմաներից է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, որի վերաբերյալ Հայաստանի նախագահը տվել է պարզաբանումներ եւ նշել, որ ստեղծվել են որոշ նախադրյալներ, որոնք կարող են գործնական առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում: Բացի այդ, Հայաստանի նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում առնչվել են հարեւան երկրների հետ հարաբերություններին, էներգետիկայի ոլորտին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |