Հանցավորության խնդիրը շարունակում է արդիական լինել ԱԱ-2014-ից առաջ![]() 24 մայիսի 2013 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունից առաջ, որը կկայանա Բրազիլիայում, հանցավորության խնդիրը շարունակում է արդիական լինել: Բարդ կրիմինալ իրավիճակը պահպանվում է ոչ միայն Ռիո դե Ժանեյրոյում, այլ նաև երկրի մյուս մեծ քաղաքներում: Սան Պաուլուում այս տարի արդեն 86.860 հանցագործություն է տեղի ունեցել, ի դեպ, սա 11 տոկոսով ավելի շատ է, քան 2010 թվականին: Այս տարվա հունիսի 15-30 Բրազիլիայի վեց քաղաքներում կկայանա Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Այդ ժամանակահատվածում հարավամերիկյան այս երկիր են ժամանելու գրեթե 600.000 զբոսաշրջիկներ: Կոնֆեդերացիայի խաղերն աշխարհի առաջնույունից առաջ համարվում են «գլխավոր փորձ»: Իսկ ահա 2016 թվականին Ռիոյում կայանալու են Օլիմպիական խաղերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |