ԱՄՆ-ն հուսով է, որ Տրանսկասպյան գազամուղը կյանքի կկոչվի

ԱՄՆ-ն հուսով է, որ Տրանսկասպյան գազամուղը կյանքի կկոչվի

PanARMENIAN.Net - «Հուսով ենք, որ Տրանսկասպյան գազամուղը կիրագործվի և առանց Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև համաձայնություն կնքելու»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Նա նշել է, որ ծովային սահմանների հարցը երկրների միջև արդեն լուծվում է 15-20 տարի: «Եթե այդ նախագիծն իրականացվի Եվրամիության հետ պայմանավորվածության շրջանակներում, ԱՄՆ-ն շատ ուրախ կլինի: Քանի որ գազամուղն անցնելու է Ադրբեջանի ու Թուրքմենստանի ջրային տարածքով, պայմանավորվածության ճակատագիրը կախված է այդ երկու երկրներից: Հուսով եմ, որ հարցը կլուծվի որոշ ժամանակից»,-ասել է դիվանագետը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---