Բաքուն դեմ է ԼՂՀ մասնակցությանը Արևելյան գործընկերության երկրների ՈԿԿ-ների համաժողովին

Բաքուն դեմ է ԼՂՀ մասնակցությանը Արևելյան գործընկերության երկրների ՈԿԿ-ների համաժողովին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ ԵՄ Արևելայն գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովին:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱԱՊ-ն «մտահոգված է Բրյուսելում մայիսի 27-28-ին կայանալիք Եվրանեսթի ԽՎ ընդլայնված նիստի օրակարգում չճանաչված տարածքների ՈԿԿ-ների ու ակտիվիստների մասնակցության հարցի ընդգրկմամբ»:

«ԱԱՊ-ն մեկ անգամ ևս հայտարարում է, որ մասնակցությունը Քաղաքացիական հասարակության համաժողովին հնարավոր է միայն ադրբեջանական պատվիրակության կազմում: Նշված դրույթի ընդգրկումը օրակարգում կոպտորեն խախտում է այն իրավական սկզբունքները, որոնց վրա խարսխված է կազմակերպությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---