Միխայիլ Մարկոսով. Եթե «Ուֆայի» հետ պայմանագիր կնքեմ, ապա կմիանամ Հայաստանի հավաքականին![]() 24 մայիսի 2013 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Միխայիլ Մարկոսովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որպեսզի մասնակցի աշխարհի 2014 թվականի ընտրական Մալթայի և Դանիայի հետ խաղերին, որոնք կկայանան հունիսի 7-ին և 11-ին: Մարկոսովն արդեն երրորդ անգամն է հրավիրվում Հայաստանի հավաքական, սակայն նախորդ երկու անգամները նա չի միացել թիմին: «Այս պահին իմ պայմանագիրը «Ուֆայի» հետ ավարտվում է, և մենք քննարկում ենք մանրամասներ այն երկարաձգելու մասին: Բնականաբար, մինչև այդ ամենը չլինի, ես չեմ կարողանա խոստանալ, որ կմիանամ հավաքականին: Եթե հասցնեմ կնքել պայմանագիրս և «Ուֆայի» ղեկավարությունը բաց թողնի ինձ, ես հաճույքով կմիանամ Հայաստանի թիմին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |