Արսեն Գալստյան.Շատ եմ ցանկանում ելույթ ունենալ Ունիվերսիադայում![]() 24 մայիսի 2013 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ձյուդոիստ Արսեն Գալստյանը հայտարարել է, որ շատ է ցանկանում մասնակցել Ուսանողական խաղերին և կանի ամեն ինչ, որ շուտ վերականգնվի: Նա վնասվածքի պատճառով բաց է թողնելու Մասթերս մրցաշարը, որը մեկնարկելու է մայիսի 25-ին: «Այդ վնասվածքը ես ստացել եմ Օլիմպիական խաղերից առաջ կայացած աշխարհի Գավաթում: Չելյաբինսկում անցկացված վերջին հավաքից առաջ այն ավելի խորացավ, այդ պատճառով էլ Մասթերսին ես չեմ մասնակցելու: Սակայն մեկ շաբաթ առաջ պլանավորել էի այնտեղ ելույթ ունենալ: Չեմ կարող ասել, թե վնասվածքը խանգարում է մարզվել, սակայն ավելի լավ է ռիսկի չդիմել» ,- Գալստյանի խոսքերը մեջբերում է allsportinfo.ru-ն. Գալստյանի խոսքով, եթե վերականգնվի, անպայման կմեկնի Կազան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |